Ասադովի պատասխանը չի ուշացել

16/02/2012

«Ադրբեջանը չի պատրաստվում որեւէ պետության տրամադրել իր տարածքը` որպես Իրանի դեմ հարձակման պլացդարմ»,- երեկ հայտարարել է Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը` ի պատասխան Թեհրանի պաշտոնական բողոքի նոտային, որով նա Ադրբեջանի իշխանություններին մեղադրում էր իսրայելական հատուկ ծառայությունների հակաիրանական գործողություններին օժանդակելու մեջ: «Թեեւ Իրանի խորհրդարանում էլ են հնչում հակաադրբեջանական հայտարարություններ, այնուհանդերձ, մենք պետք է պահպանենք բարիդրացիական հարաբերություններն ու չիջնենք նրանց մակարդակին»,- հայտարարել է Ասադովը: