20 բեռնատար մնացել է ճանապարհին

11/02/2012

Ձնաբքի հետեւանքով, արդեն մի քանի օր է` Հայաստան ուղեւորվող բեռնատար ավտոմեքենաները մնացել են Սադախլո-Բագրատաշեն եւ Վերին Լարս անցակետում: Այդ մասին news.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի (AIRCA) նախագահ Հերբերտ Համբարձումյանը: Նրա խոսքով, մոտ 8-10 ավտոմեքենա գտնվում է Վերին Լարսի, 5-6 ավտոմեքենա` Սադախլոյի անցակետում: Ընդհանուր առմամբ, անցակետում գտնվում է քսան բեռնատար ավտոմեքենա: Համբարձումյանը, սակայն, դժվարացել է ստույգ նշել, թե ինչ եւ ինչ քանակության բեռներ են փոխադրում ավտոմեքենաները: Նա նշել է, որ թեեւ եւ հայկական, եւ վրացական կողմը ձնամաքրման աշխատանքներ են իրականացնում, սակայն չդադարող ձյունն անանցանելի է դարձրել ճանապարհը: