ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի փետրվարի 2-ի հրամանով ԳԹԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Բաղդասարյանը: Ըստ ԳԹԿ մամլո խոսնակ Գայանե Մանուկյանի` դեռեւս տարեվերջյան ասուլիսին ԳԹԿ արդեն նախկին տնօրեն Գուրգեն Խաչատրյանը նշել էր, որ տնօրենի պաշտոնից կհրաժարվի, քանի որ ԿԸՀ-ից առաջարկ էր ստացել գլխավորելու թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: «Տեղեկացնեմ նաեւ, որ Գուրգեն Խաչատրյանի համար էլ նոր չէր ընդգրկվել ընտրական պրոցեսներին: Դա էլ նոր չէ: Հասարակական այդ ակտիվությունը պարոն Խաչատրյանն ունեցել է»,- նշեց Գ. Մանուկյանը: Վերջինիս փոխանցմամբ` առայժմ ԳԹԿ տնօրենի թեկնածուներ չկան: