Իրար «փոր չեն թափի»

07/02/2012

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկա ԱԺ ընտրություններում Գավառի թիվ 22 ընտրատարածքում ՀՀԿ-ն պաշտպանելու է ոչ թե ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի, այլ իր թեկնածությունը: Հարցին, թե ինչպե՞ս է ընթանալու մրցապայքարը, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը նույնպես պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը, Բադեյանը պատասխանել է. «Համենայնդեպս, չենք պատրաստվում իրար փոր թափել»: