Նաոմի Քեմփբլը, կարծես, բացահայտել է հավերժ երիտասարդ մնալու գաղտնիքը. նրա արտաքինը բացարձակ չի փոխվում: Մոդելը շուտով կդառնա 42 տարեկան, բայց չի էլ պատրաստվում կանգ առնել եւ շարունակում է զարգացնել իր` առանց այդ էլ հաջող կարիերան: «Սեւ հովազը» այս անգամ պատիվ է արել «Pinko»-ին` դառնալով իտալական հայտնի բրենդի դեմքը: Մոդելը ցուցադրում է նորաձեւ հագուստի գարուն-ամառ հավաքածուն: Մոդելն այս ընկերության հետ համագործակցելու փորձ արդեն իսկ ուներ: Նշենք, որ Նաոմի Քեմփբլը պոդիումով քայլում է 15 տարեկանից: Նա սեւամորթ առաջին աղջիկն է, որը հայտնվել է ֆրանսիական եւ անգլիական «Vogue» եւ «Time» ամսագրերի շապիկներին: Մոդելի անձնական կյանքում էլ ամեն ինչ հրաշալի է. 2008թ. նրա սիրելիի պաշտոնը զբաղեցնում է ռուս գործարար Վլադիսլավ Դորոնինը:Bravo.am