ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով, հունվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70,520,579 դոլար` 386.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 83,932,567 դոլար` 388.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 18,325,000 դոլարի առք եւ վաճառք` 387.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Իսկ միջբանկային շուկայում իրականացվել է 2,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 387.30 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Մեր տեղեկություններով, բանկային համակարգն այսօր «հագեցած» է արտարժույթով եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկայում դոլարը եւս մի փոքր կարժեզրկվի: