Երեկ Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարի 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով 43-րդ քայլում պարտության մատնեց հոլանդացի Անիշ Գիրիին եւ 7,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Վասիլի Իվանչուկը սեւերով առավելության հասավ Դավիթ Նավարայի նկատմամբ եւ 6,5 միավորով բարձրացավ երկրորդ հորիզոնական։ Նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաներն ու այժմ 6 միավորով կիսում են երրորդ հորիզոնականը։ 11-րդ տուրում, որը տեղի կունենա ուրբաթ օրը, Արոնյանը սպիտակներով մրցելու է ետնապահի՝ Նավարայի հետ։ Հիշեցնենք, որ մրցաշարը կազմված է 13 տուրից։