«Դուք եթե իմ տեղը լինեիք, ի՞նչ կպատասխանեիք` կցանկանայի՞ք պատգամավոր դառնալ։ Ինձ համար պատգամավոր լինելը ոնց որ առաջին դասարան գնալ լինի»,- tert.am-ի հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է մամուլի հրապարակումը, ըստ որի` ՀՀԿ-ն իրեն չի ընդգրկելու իր համամասնական ընտրացուցակում, ասել է ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: «Ես կատեգորիկ դեմ եմ պատգամավոր դառնալուն, ինչո՞ւ են ինձ տարբեր ցուցակներով անցկացնում խորհրդարան, ես էլ չգիտեմ»,- հավելել է նա: Ավելին, Վ. Մանուկյանի խոսքով` եթե նույնիսկ իր կուսակցությունն առանձին մասնակցեր ԱԺ ընտրություններին եւ հաղթեր, ապա ինքը ցուցակից կհաներ իր անունը։ «Ախր էդ պատգամավոր դառնալն ի՞նչ է, որ էդպես խառնվել են իրար, էդ ի՞նչ փորացավ է կպել բոլորին»,- հայտարարել է Վ. Մանուկյանը: