Ընդունել է

26/01/2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է «Ռոսսելխոզբանկի» խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշեւի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ նախագահը բանկի պատվիրակության հետ քննարկել է մեր երկրում «Ռոսսելխոզբանկի» գործունեության հնարավորությունները: Արդյունավետ գործունեություն ծավալելու դեպքում, Ս. Սարգսյանի խոսքով, «Ռոսսելխոզբանկը» կարող է իր որոշակի ներդրումն ունենալ նաեւ հաջողությամբ զարգացող հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերություններում: Բանկի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշեւը Սերժ Սարգսյանին ներկայացրել է «Ռոսսելխոզբանկի» գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը, ընդգծելով, որ բանկը նպատակ ունի Հայաստանում համագործակցություն ծավալել գյուղատնտեսության ոլորտում` նպաստելով ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը: Իբրեւ առաջին քայլ, Դ. Պատրուշեւի հավաստմամբ, նախատեսվում է Հայաստանում «Ռոսսելխոզբանկի» ներկայացուցչության հիմնում: