Գնացքն ընթացքի մեջ է

26/01/2012

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ` այլեւս ոչ ոք կասկած չունի, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կստորագրի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն, ըստ նրա` մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլեւ` ողջ աշխարհի հայերի համար: «Հայոց ցեղասպանության ճանաչման գնացքը ընթացքի մեջ է դրվել, եւ այն կանգնեցնել արդեն հնարավոր չէ: Այս իրադարձությունը մեծ նշանակություն ունի ոչ միայն այս տարածաշրջանի, այլ նաեւ Եվրոպայի համար»,- երեկ ասել է նա: Իսկ քաղաքական եւ սոցիալական գիտությունների ինստիտուտի տնօրեն Վադիմ Զախարովի դիտարկմամբ` պետք է արժանին մատուցել բոլոր այն մարդկանց, ովքեր մեծ դեր ունեցան օրինագծի ընդունման գործում. «Ժամանակն է, որպեսզի մյուս երկրների խորհրդարաններն էլ ընդունեն Հայոց ցեղասպանությունը»: