Երեկ ավարտվեց «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը Ռուսաստանի ամենախոշոր պետական բանկին` «Սբերբանկին» վաճառելու գործարքը: Ինչպես «Վեդոմոստի» թերթի հետ հարցազրույցում ասել է «Տրոյկա Դիալոգի» տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, ընկերության վաճառքից հետո «Տրոյկա Դիալոգ» ապրանքանիշը կդադարի գոյություն ունենալ ներդրումային-բանկային բիզնեսում: «Անիմաստ է. եթե մենք ցանկանում ենք զարգացնել «Սբերբանկի» խմբի ծառայությունները, ավելի ճիշտ է այն կոչել «Սբերբանկ»,- ասել է նա: Իր հերթին, «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը հայտարարել է, թե ներկայում ընթանում են կորպորատիվ-ներդրումային բանկի անվան շուրջ քննարկումներ: Իսկ Ռուբեն Վարդանյանը կդառնա «Սբերբանկի» թոփ-մենեջերը: