Արոնյանը՝ միանձնյա առաջատար

21/01/2012

Վեյկ ան Զեեի շախմատային սուպերմրցաշարի 6-րդ տուրում երեկ առաջինն ավարտվեց Լեւոն Արոնյանի եւ ադրբեջանցի Վուգար Հաշիմովի պարտիան: Արոնյանը սպիտակներով 48-րդ քայլին պարտության մատնեց մրցակցին եւ վաստակեց 4,5 միավոր՝ ստանձնելով միանձնյա առաջատարի դերը: Մինչ այդ նա առաջին հորիզոնականը բաժանում էր նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենի հետ։ Սակայն վերջինս երեկ սեւերով չկարողացավ հաղթանակ տանել Դավիթ Նավարայի նկատմամբ, բավարարվեց ոչ-ոքի արդյունքով եւ 4 միավորով հանգրվանեց 2-րդ հորիզոնականում։ Հիշեցնենք, որ Վեյկ ան Զեեի շախմատային սուպերմրցաշարում, որը 21-րդ կարգի է եւ համարվում է ամենաուժեղ մրցաշարերից մեկը, Արոնյանը արդեն 2 անգամ հաղթող է ճանաչվել։