Միացավ

19/01/2012

Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը շինարարության եւ արդիականացման ծրագրի ավարտից հետո գտնվում է փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Հրազդան-5-ի շինարարության տնօրինության» հիմնարկի տնօրեն Կարեն Սարգսյանն ասել է, որ հունվարի 18-ին, ժամը 14:00-ից Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը միացել է ՀՀ համակարգին: