2011 թ. «Տաշիր» հոլդինգը միացել է 7 ծրագրերի` ներդնելով նրանց մեջ ավելի քան 1 մլրդ դոլար: Այդ տեղեկությունը հրապարակել է ռուսական «Վեդոմոստի» հանդեսը: Վերջինիս փոխանցմամբ` դեկտեմբերին ընկերությունների խումբն ավարտել է Մոսկվայի մետրոյի «Հարավ-Արեւմտյան» կայանի մոտ արեւտրա-ժամանցային կենտրոնի ձեռքբերման գործընթացը, իսկ 2011 թ. սեպտեմբերին հոլդինգը ձեռք է բերել դեռեւս կառուցվող կենտրոնի, Սուշեւյան անցման եւ Շերեմետեւյան փողոցի խաչմերուկում: Եվս 5 ծրագրեր գտնվում են կազմավորման փուլում, նրանց անունները «Տաշիրը» չի բացահայտում: Նշված ծրագրերը հաշվի առնելով, հոլդինգի անշարժ գույքի պորտֆելի ծավալը հասնում է 600.000 քմ-ի: Ինչպես «Վեդոմոստի»-ին պատմել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Վիտալի Եֆիմկինը, Սուշեւան անցման եւ Շերեմետեւյան փողոցի խաչմերուկում գտնվող 75.000 քմ ընդհանուր մակերեսով կենտրոնի ծրագիրը «Տաշիր»-ը գնել է ԿկԼծ խմբից` վճարելով 220 մլն դոլար: Մետրոյի «Հարավ-Արեւմտյան» կայանի մոտ Վերդանսկու պողոտայի եւ Պոկրիշկինի փողոցի խաչմերուկում գտնվող եւ 100.000 քմ տարածքով ԱԺԿ ծրագիրն արժեցել է 150 մլն դոլար: Կարապետյանի ընկերությունն այն գնել է ՕՊԻՆ խմբից: Հիմա դրա տեղում ՁցՍ-ՁցՍ առեւտրի կենտրոնն է, որը կապամոնտաժվի: Եֆիմովի խոսքերով, «Տաշիրի» եկամուտն այս տարի կազմել է 2.8 մլրդ դոլար` 2010թ. 1.7 մլրդ-ի դիմաց, պարտքային ծանրաբեռնվածությունը չի փոփոխվել, իրականացված նախագծերը բերում են կայուն դրամական հոսքեր, այդ պատճառով ընկերությունը մտադիր է 2012 թ. ներդնել անձնական միջոցները նոր նախագծերի մեջ: