ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը երեկ հայտարարել է, թե իր գլխավորած հանձնաժողովն ունի բազմաթիվ փաստարկներ, որոնք ապացուցում են, որ «Աշտարակ կաթ» ընկերության կաթնամթերքում կոկոսի յուղ է գործածվել: Նրա խոսքով` բացի ֆինանսական տուգանք նշանակելուց` ՏՄՊՊՀ-ն մեծապես ազդում է գործարարների եւ ընկերությունների հեղինակության եւ գործարար համբավի վրա, ուստի ՏՄՊՊՀ-ն սխալվելու իրավունք չունի: Շաբոյանի հավաստմամբ` գործարարների կողմից ՏՄՊՊՀ ճնշումներ չկան։ «Ինձ վրա` նույնպես»,- ասել է Շաբոյանը: