Ռուսաստանում հայ է սպանվել

22/12/2011

Երեկ առավոտյան, Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Պուշկին քաղաքի, Դետսկոսելսկի բուլվարում գտնվող տներից մեկում ոստիկանները հայտնաբերել են 42-ամյա Իշխան Ասլանյանի դին: gazea.ru-ի հաղորդմամբ` Ի. Ասլանյանը մահացել է դանակի բազմաթիվ հարվածներից: Կայքի հաղորդմամբ` Ի. Ասլանյանը մասնագիտությամբ կոշկակար էր եւ սպանության պատճառ կարող էր հանդիսանալ վերջինիս կողմից վատ նորոգված կոշիկը: Հարուցվել է քրեական գործ: