Bravo.am-ը ներկայացրել է այն զույգերին, որոնց ընտանիքները համալրվել են հենց 2011-ին: «Փետրվարի 13-ի առավոտյան ժամը 9:30-9:40-ն ընկած ժամանակահատվածում ծնվեց: Տյառնընդառաջ օրով ինձ ու ամուսնուս հրաշալի նվեր էր»,- ասել էր Քնարիկ Զաքարյանը: «Չորս տարբերակ» խմբի երգչուհին ամուսնուն` Կարենին, որդի է պարգեւել: Նրա համար «առաջին պլանում Տիգրանն է»:
Հ.Տ. Հայկոն հայր դարձավ 25 տարեկանում: Ջեսիկա Հ.Տ. Հայկոյի Մարգարյանը ծնվել է ապրիլի 21-ին: Հայկոն դստերը Ջեսիկ է ասում, նմանեցնում է կնոջը, վերջերս էլ նկարահանել է իր տեսահոլովակում:
Հայկո եւ Անահիտ Սիմոնյան հայտնի զույգը որդի ունեցավ մայիսի 18-ին: «Չեմ հասկանում` ինչ է կատարվում: Դեռ շոկի մեջ եմ»,- տղայի ծննդից ժամեր անց կայքի թղթակցի հետ զրույցում ասել էր Հայկոն։ Հետագայում Անահիտն էլ խոստովանել էր, որ երգիչը հոգատար հայրիկ է: Նշենք, որ զույգն առաջնեկին Արման է անվանել:
Հունիսի 24-ի առավոտյան ժամը 9:40-ին լույս աշխարհ է եկել փոքրիկ Առնոն` «Vitamin» ակումբի հումորիստ Արամ MP3-ի եւ Աննայի առաջնեկը: «Դեմքի միմիկաներին նայելով` հասկացանք, որ Առնո անունն իրոք համապատասխանում է: Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հետ չենք կապում: Նաեւ շատ քիչ են այդ անվամբ մարդիկ, ասենք, դասարանում ասում են` Արմեն, չորս հոգի ոտքի է կանգնում, իսկ Առնո անունից դժվար այդքան շատ լինի»,- ասել է Արամ MP3-ն:
Հեռուստահաղորդավարներ Սուրեն Փահլեւանյանի ու Յանա Դանիելյանի դուստրը ծնվել է օգոստոսի 10-ին: Զույգը փոքրիկին անվանել է Ադել: «Ժամանակի ընթացքում երեխան մեկին է նմանվում, այդ մեկն էլ հաստատ իր պապան է. շատ նման է Սուրոյին: Ադելը շատ է սիրում ժպտալ, ծիծաղել, լողանալ: Հանգիստ երեխա է, գիշերները կարողանում ենք քնել: Իմ առաջին բալիկն է, բայց կարողանում եմ ինքնուրույն պահել, որովհետեւ Ադելի հետ շատ հեշտ է»,- ասել է Յանան:
Սեպտեմբերի 13-ին Լիլի Էլբակյանն ու ռեփեր Համոն առաջին անգամ ծնողներ դարձան: Ռեփեր Համոն ծննդաբերության ընթացքում դերասանուհու կողքին է եղել` ձեռքը բռնած: Զույգը դստերն Էլմիրա է անվանել` Համոյի մայրիկի անունով:
Լրագրող-մոդել Անի Քոչարի ու «Աշխարհն առանց արգելքների» h/կ նախագահ Արման Մուշեղյանի առաջնեկը ծնվել է դեկտեմբերի 3-ին: Զույգը որդի է ունեցել, որին անվանել են Դավիթ:
Այս տարի համալրվել է նաեւ ամերիկաբնակ հայտնի պարող Միհրան Կիրակոսյանի ընտանիքը, այն էլ` միանգամից երկու անդամով: Միհրանը երկվորյակների հայր է դարձել ու կնքել աղջիկներին Լիլի եւ Սոֆյա անուններով:
Արտասահմանյան «աստղերի» նորածինների մասին. 2011 թվականի նոյեմբերի 25-ին ծնվել է երգչուհի Լիլի Ալենի եւ իր ամուսնու` Սեմ Քուփերի առաջնեկը: 2008 թվականին երգչուհու հղիությունը ընդհատվել է 6 ամսականում:
Հոկտեմբերի 19-ին ծնվել է Ջուլիա Բրունի-Սարկոզին` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ առաջին տիկին, մոդել Կարլա Բրունիի դուստրը: Զույգն արդեն հայտնել է, որ թույլ չի տա` աղջիկը մեծանա լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: «Լուսանկարելու համար չեմ երեխա ունեցել: Որպես Ֆրանսիայի առաջին տիկին` ավելի հաստատուն եմ դարձել դիրքորոշմանս մեջ»,- ասել է Կարլան: Հիշեցնենք, որ սա Բրունիի երկրորդ երեխան է: Մոդելն առաջին անգամ ծննդաբերել է 2001 թվականին, երեխայի հայրը փիլիսոփա Ռաֆայել Էնտովենն է, իսկ չորրորդ անգամ հայր դարձած Սարկոզին երեք երեխա ունի նախորդ երկու ամուսնությունից:
Այս տարի առաջին անգամ հայր է դարձել 51-ամյա դերասան Հյու Գրանտը: Դստեր մայրը չինացի դերասանուհի Թինգլան Հոնգն է: Հյուն եւ Թինգլան ամուսնացած չեն, նրանց կապում են միայն ընկերական հարաբերությունները:
Սեպտեմբերի 2-ին նախկին «Spice Girls» խմբի անդամ Մել Բին երրորդ անգամ մայրացավ: 36-ամյա երգչուհին խոստովանել է` չի հպարտանում, որ երեխաները տարբեր հայրեր ունեն, սակայն ցանկանում է բազմազավակ մայր լինել:
Ջեսիկա Ալբա եւ Քեշ Վարեն հայտնի զույգի երկրորդ դուստրը ծնվել է օգոստոսի 13-ին: Աղջկան անվանել են Հեւեն Գարներ Վորեն:
Հուլիսի 9-ին ծնվել է Բեքհեմների չորրորդ երեխան: Երեք տղայի ծնողներ Դեւիդն ու Վիկտորիան դուստր են ունեցել: Հարփեր Սեւեն, այսպես են անվանել ծնողները փոքրիկին, որը արդեն հասցրել է Հոլիվուդի ամենաոճային երեխաներից մեկը դառնալ:
Դերասանուհի Նատալի Փորթմանն ու Բենջամին Միլփիդը ծնողներ են դարձել հունիսի 15-ին: Տղան քաղաքացիական ամուսինների առաջնեկն է:
Երգչուհի Փինքն ու Քերի Հարթը բաժանվում, կրկին միանում էին: Զույգը վերջիվերջո ամուսնացավ, եւ 2011 թվականին ծնվեց զույգի առաջնեկը: «Դիմավորեք մեր նորածին դստերը` Վիլոու Սեյջ Հարթին: Նա հայրիկի նման գեղեցիկ է»,- նշել էր Փինքը:
Երկվորյակներ է ունեցել Մըրայա Քերին: Մոնրո եւ Մորոքան Սքոթ Քենոնները ծնվել են ապրիլի 30-ին: Ծննդաբերությունից հետո երգչուհին երկար ժամանակ փորձում էր նիհարել, ինչը իրեն հաջողվեց:
Հայտնի մոդել Միրանդա Քերն ու դերասան Օրլանդո Բլումը ամուսնացել են 2010 թվականին: Այս տարի ծնվել է զույգի առաջնեկը` Ֆլին Քրիստոֆեր Բլանչարդ Քոփլենդ Բլումը: Միրանդան արդեն վերականգնել է անզուգական կառուցվածքը, իսկ ընտանիքը երջանիկ տեսք ունի:
Հայտնի դերասաններ Խավիեր Բարդեմն ու Պենելոպե Կրուզն առաջին անգամ հանդիպել են մոտ 20 տարի առաջ: Բազմաթիվ սիրավեպերից հետո դերասանները հասկացան, որ հենց միմյանց մեջ կարող են իրական սեր գտնել: Զույգն ամուսնացել է 2010 թվականին, իսկ Լեո Բարդեմը ծնվել է հունվարի 20-ին:
Bravo.am