«The National League of Junior Cotillions»գ կազմակերպությունը հրապարակել է հայտնի 10 մարդկանց անունները, ովքեր առավել անդաստիարակ վարքագիծ են դրսեւորել 2011 թվականին: Կազմակերպության տնօրենը նշել է նաեւ, որ ցուցակում ներառել են նրանց, ովքեր անարգել են մարդկանց: Ի դեպ, Քիմ Քարդաշյանը, ով ճանաչվել է ամենաանդաստիարակ վարքագիծ ունեցող հայտնի մարդը, դեռեւս չի արձագանքել այս նորությանը:
Եվ այսպես, ցուցակը գլխավորում է ռեալիթի-շոուների թագուհի Քիմ Քարդաշյանը: Գեղեցկուհու` 2011-ի ամենաանդաստիարակը համարվելու պատճառը «Քրիս Համֆրիսի հետ ամուսնությունը հանրային քննարկման առարկա դարձնելն է եւ ամուսնական ինստիտուտի հանդեպ ցուցաբերած անարգանքը»:
Ի տարբերություն Քիմի` Քեմբրիջի դքսուհի, արքայազն Վիլյամի կինը` Քեյթ Միդլթոնը, ճանաչվել է տարվա ամենադաստիարակված անձնավորությունը: Քեթրինն իրեն հրաշալի է պահել ամուսնական արարողության ժամանակ, ինչպես նաեւ օրինակելի վարքագիծ է դրսեւորում հանրային վայրերում: Դաստիարակված անձանց ցուցակում ընդգրկվել են նաեւ Ջասթին Բիբերը, Փոլա Աբդուլը եւ Թեյլոր Սվիֆթը:
bravo.am