Դեպրեսիան կարող է կրկնվել

17/12/2011

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է, որ եթե մոտ ապագայում պետությունները չհարթեն հակասություններն ու չսկսեն համատեղ աշխատել, ապա աշխարհը կհայտնվի մի իրավիճակում, որը նման կլինի 1930-ականների «Մեծ դեպրեսիային»: «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներն այս պահի դրությամբ ուրախալի չեն, բավական մռայլ են: Այնպիսին, ինչպիսին էին 1930-ականներին, ինչը մենք չենք ցանկանում: Աշխարհում չկա որեւէ տնտեսություն, որ երաշխավորված լինի ճգնաժամից: Սա այն ճգնաժամը չէ, որ հնարավոր է` լուծվի երկրների ինչ-որ մի խմբի կողմից», – նշել է Լագարդը: