Մրցույթ Բուխարեստի Նոր Եվրոպայի քոլեջում հետազոտական ծրագիր իրականացնելու վերաբերյալ

15/12/2011

Ռումինիայի Բուխարեստի Նոր Եվրոպայի քոլեջը հայտարարում է մրցույթ` 2012-2013 ուսումնական տարում մեկ կամ երկու կիսամյակների ընթացքում հետազոտական ծրագիր իրականացնելու նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել հումանիտար եւ հասարակական գիտությունների թեկնածուական աստիճան ունեցող, օտար լեզվին տիրապետող (անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն) ՀՀ քաղաքացիները (նախապատվությունը տրվելու է մինչեւ 40 տարեկան մասնակիցներին):

Վերոնշյալ հետազոտական ծրագիրը իրականացվում է Սեւծովյան տարածաշրջանի հետազոտողների աշխատանքներին աջակցելու եւ կապեր հաստատելու նպատակով:

Հետազոտողներին կտրամադրվի ամսական կրթաթոշակ 650 եվրոյի սահմաններում, կեցություն եւ ճանապարհածախս, ինչպես նաեւ Բուխարեստում մնալու ընթացքում 2600 եվրոյի սահմաններում գումար` իրենց ընտրությամբ այլ երկրի հաստատությունում մեկամսյա հետազոտական ծրագիր իրականացնելու նպատակով:

Վերոնշյալ պայմաններին բավարարող ՀՀ քաղաքացիները մինչեւ 2012 թվականի հունվարի 15-ը պետք է գրանցվեն www.nec.ro կայքէջում` լրացնելով նշված հայտաձեւը:

Նոր Եվրոպայի քոլեջի հասցեն է` str. Plantelor 21, 023971 Bucharest, Romania; tel. 0041-21-3079910

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ նաեւ ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության միջազգային համագործակցության բաժնից (հեռ 56-23-64):

edu.am