Ովքեր են փնտրում Քարդաշյանին ինտերնետում

15/12/2011

Քիմ Քարդաշյանին ինտերնետում ամենաշատը փնտրում են Տրինիդադ եւ Տոբագոյի բնակիչները: Աշխարհում ամենամեծ ու օգտագործվող որոնողական Google համակարգի տվյալներով, 2004-2011 թթ. ընկած ժամանակահատվածում «Kim Kardashian» բառի որոնումը Google-ում գրանցվել է Տրինիդադ եւ Տոբագոյից: Քիմի երկրպագուների թվով երկրորդ տեղում Հայաստանն է: Երրորդ տեղը զբաղեցնում է Նամիբիան, իսկ ԱՄՆ-ը չորրորդ տեղում է: Քարդաշյանին փնտրող երկրների տասնյակում 5-րդ տեղը գրավել է Բոտսվանան, որին հաջորդում է Ջամայկան:

Պատվավոր 7-րդ հորիզոնականում է Հոնդուրասը: Քիմին «սիրող» երկրների թվում 8-րդ հորիզոնականը զբաղեցրել է Ալբանիան: 9-րդ եւ 10-րդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար` Հարավաֆրիկյան Հանրապետությունն ու Կամերունը: