«Men’s Health» տղամարդկանց ամսագիրը կազմել է բոլոր ժամանակների ամենասեքսուալ կանանց վարկանշային աղյուսակը: Սեքսուալ կանանց հարյուրյակը գլխավորում է հոլիվուդյան 42-ամյա դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը, ով, ինչպես նշել է ամսագիրը, կարողանում է միեւնույն ժամանակ լինել եւ հետաքրքիր, եւ բնական, եւ սեքսուալ: Թոփ-հարյուրյակի երկրորդ հորիզոնականում է 1970-ական թվականների սեքս-խորհրդանիշ, դերասանուհի Ռաքել Ուելչը (նա խաղացել է «Մեր թվարկությունից առաջ միլիոն տարի», «Ցանկություններից կուրացածը» եւ այլ ֆիլմերում): Ջենիֆեր Էնիսթոնը «Men’s Health» ամսագրի ընթերցողների քվեարկության շնորհիվ արժանացել է «Բոլոր ժամանակների ամենասեքսուալ կին «տիտղոսի»:
Ըստ ամսագրի խմբագիրների` 42-ամյա դերասանուհին արժանացել այդ տիտղոսին, քանի որ զվարճալի է, իսկ զվարճալին սեքսուալ է. նրա երկրային, ոչ աստղային բնավորությունը նրան ավելի հասանելի է դարձնում: Էնիսթոնը իր սեքսուալությամբ, ըստ ամսագրի ընթերցողների, առաջ է անցել Մերիլին Մոնրոյից, Բրիթնի Սփիրսից, Մադոննայից, Ուրսուլա Անդրեսից, Պամելա Անդերսոնից, Անջելինա Ջոլիից: Նշենք նաեւ, որ Էնիսթոնն ինքը ամսագրի որոշման հետ համաձայն չէ: