Ամերիկացի կինեմատոգրաֆիստ Հոման Հալիլին սմարթֆոնի օգնությամբ նկարահանել է աշխարհի առաջին լիամետրաժ` «Օլիվը» ֆիլմը: Հալիլին ֆիլմում հանդես է եկել եւ իբրեւ ռեժիսոր, եւ իբրեւ պրոդյուսեր: Չնայած, ֆիլմը նկարահանվել է Nokia N8-ի օգնությամբ, հեղինակն օգտագործել է նաեւ այլ օժանդակ սարքավորումներ: Ֆիլմը փոքրիկ երեխայի` Օլիվի մասին է, ով օժտված է գերմարդկային ունակություններով: Գլխավոր դերը մարմնավորել է Ռուբի Ալեքսանդրը: Ֆիլմում, բացի նրանից, խաղացել է նաեւ 81-ամյա Ջինա Ռոուլենդսը, ով «Ոսկե գլոբուսի» կրկնակի դափնեկիր է: Ֆիլմի անդրանիկ ցուցադրումը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերի 23-ին: Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմում է 400.000 ԱՄՆ դոլար, սակայն այս գումարով հնարավոր էր լիամետրաժ ֆիլմ նկարել նույնիսկ կինոխցիկով: