Porsche ընկերությունը Gil Dezer-ի հետ համատեղ մասնակցում է մի շենքի` ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սանի Աիլս Բիչ քաղաքում կառուցվելիք 57 հարկանի մի բնակելի շինության շինարարության աշխատանքներին: Այն կոչվելու է Porsche Design Tower: Նախագծի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մեքենաների տերերը հնարավորություն կունենան վերելակի միջոցով իրենց մեքենայով բարձրանալ իրենց բնակարաններ, իսկ մեքենաները ռոբոտների միջոցով կկայանվեն ավտոկանգառում: Շինությունը կզբաղեցնի մոտ 9 հազար ք/մ մակերես: Կենտրոնական հատվածում կգտնվեն երեք շրջանաձեւ հարթակներ, որոնք կօգտագործվեն իբրեւ վերելակներ: Մեքենաները կկայանվեն նախատեսված 284 առանձին տարածքներում, որոնք կգտնվեն բնակարանների դիմաց: Իսկ բնակարանների մակերեսը կկազմի 353-833 ք/մ: Յուրաքանչյուր բնակարան կունենա առանձին լողավազան, կազմված կլինի 2 հարկից եւ կարժենա 2,9-9 մլն ԱՄՆ դոլար: Նշենք, որ նմանատիպ կառույց արդեն կա Մանհեթենում, սակայն, ի տարբերություն Porsche Design Tower-ի` այնտեղ ռոբոտներ չկան, սակայն դրանում արդեն բնակվում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են` Նիկոլ Քիդմանը, Դոմենիկո Դոլչեն եւ այլք: