Րաֆֆին հաղթել է

13/12/2011

Հայ երգիչ Րաֆֆի Պողոսյանը երեկ հաղթանակ է տարել Բուլղարիայում` X-Factor երաժշտական մրցույթում, որն այդ երկրում անցկացվում էր առաջին անգամ:

Բուրգասում բնակվող 18-ամյա Րաֆֆին եզրափակչում հաղթանակ է տարել մրցույթի սենսացիան համարվող 14-ամյա Բոգոմիլի նկատմամբ: Հայ երգիչը ստացել է ձայների 50,6 տոկոսը, իսկ Բոգոմիլ Վասիլեւը` 49,4 տոկոսը: Եզրափակչում հայ երգիչը մի քանի երգ է կատարել, այդ թվում` Ջեյմս Բրաունի հայտնի «It is a Mans World» հիթը:

Ինչպես գրում են բուլղարական պարբերականները, հայ երգչի հաղթանակը իսկական շոկ է եղել բոլորի համար: