Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը երեկ հայտարարել է, թե ռուս-վրացական Վերին Լարս-Կազբեկ անցակետում այլեւս հայկական մեքենաների կուտակումներ չկան:
Նրա խոսքով` հայկական 200 մեքենաները մեկ ամսից ավելի մնացել են սահմանին` «հայկական բեռնափոխադրողների անվտանգությունից ելնելով»: «Քաղաքական ենթատեքստ չկա»,- ասել է նա` ի պատասխան այն հրապարակումներին, թե վրացական կողմը թույլ չէր տալիս սահմանն անցնել միայն հայկական մեքենաներին: