ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրության համաձայն` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի եւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գալստյանի հետ:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: