ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ` դեկտեմբերի 6-ին, զբաղեցրած պաշտոնից ազատվել է Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ Միքայել Նազարյանը եւ ուղարկվել կադրային ռեզերվ: Ըստ տարբեր տեղեկությունների, Կենտրոնի պետ է նշանակվել Արմեն Ղուկասյանը, ով մի քանի ամիս առաջ նշանակվել էր Ոստիկանության կրթահամալիրի տնօրենի տեղակալ: