McDonald’s-ին տուգանել են

08/12/2011

Բրազիլիայի իշխանությունները 1.8 մլն դոլարով տուգանել են ամերիկյան McDonald’s արագ սննդի պատրաստման ցանցին` անառողջ սննդի քարոզչություն իրականացնելու համար: Մասնագետների խոսքով` McDonald’s-ի «Happy Meal» կերակրատեսակը, որում կա խաղալիք, գրավում է երեխաներին եւ նրանց մոտ զարգացնում համբուրգերների, տապակած կարտոֆիլի եւ այլ անառողջ սննդի հանդեպ մոլուցք: Բրազիլացի մի խումբ ծնողներ խմբակային բողոք են ներկայացրել երկրի սպառողների շահերի պաշտպանության ասոցիացիային, որում McDonald’s-ի ղեկավարությանը մեղադրել են երեխաների մոտ «խեղաթյուրված արժեքների ձեւավորմանը նպաստելու» մեջ, ինչի համար նրանք օգտագործում են տարատեսակ գույնզգույն խաղալիքներ: tert.am-ի փոխանցմամբ` McDonald’s-ի «Happy Meal»-ն առաջին անգամ չէ, որ առաջացնում է սպառողների դժգոհությունը: Դրանք խստորեն քննադատել են նաեւ ԱՄՆ առողջապահության ոլորտի մասնագետները: Արդյունքում`ամերիկյան մի շարք քաղաքներում «Happy Meal»-ն արդեն վաճառվում է առանց խաղալիքի: