Երազում են Սբ. Ծնունդը դիմավորել դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի հետ

08/12/2011

Ամերիկացիների մեծամասնությունը երազում է Սբ. Ծնունդը դիմավորել կինոաստղ Ջենիֆեր Էնիսթոնի` մեծ ժողովրդականություն վայելող «Բարեկամներ» սերիալի դերասանուհու ընկերակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», վկայում են «Հոում գուդս» ընկերության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման` նախօրյակին հրապարակված արդյունքները: Էնիսթոնին Սբ. Ծնունդի երեկոյին կցանկանային հրավիրել հարցվածների 30 տոկոսը: Ամենացանկալի հյուրերի վարկանիշում նրան հաջորդում է Քեմբրիջի դքսուհին` Քեյթ Միդլթոնը: Նրա հետ երազում է ընթրել ամերիկացիների 21 տոկոսը: Երրորդ տեղում է Էնիսթոնի նախկին ամուսինը` դերասան Բրեդ Փիթը: Նրան կցանկանային հյուրընկալել ԱՄՆ-ի բնակիչների 16 տոկոսը: Նրանց հաջորդում են հոլիվուդյան հանրահայտ դերասաններ Չառլի Շինը եւ Էշթոն Քաթչերը, ինչպես նաեւ` ֆոտոմոդել եւ ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը: Պատասխանելով հարցին, թե ո՞ւմ կցանկանային տեսնել իրենց խնջույքի շեֆ-խոհարարի դերում, հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունն ընտրել է «ամերիկյան խոհանոցի թագուհուն»` Պոլ Դինին: Երկրորդ տեղում հռչակավոր խոհարար Գորդոն Ռեմսին է, երրորդում` վարպետ խոհարար, մեդիաաստղ եւ ամերիկյան տնային տնտեսուհու խորհրդանիշը համարվող Մարթա Ստյուարթը: