Ռուսաստանցի հայտնի փոփ-երգիչ Ֆիլիպ Կիրկորովը 5 մլն դոլարով Մայամի-Բիչի կենտրոնում երկհարկանի առանձնատուն է գնել նորածին դստեր համար: TCH պորտալի հաղորդմամբ` Կիրկորովն այդ տունը գնել է 2011թ. ամռանը: Նույն աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ ճանապարհի կողմից տունը շրջապատված է բնական պարսպով եւ արմավենիներով: Առանձնատանը կա երեք ննջասենյակ, երկու խոհանոց, մի քանի սենյակ աղախինների համար, տնային կինոթատրոն, աշխատասենյակ, մեծ լոգասենյակ, սաունա, մարզասրահ եւ մանկական մեծ սենյակ: Առանձնատան տարածքում կա լողավազան եւ ելք դեպի ծովափ: