ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը երեկ հայտարարել է, որ Վիլնյուսում ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հիշեցնենք, որ Խորհրդի նիստը կայանալու է դեկտեմբերի 6-7-ին, Վիլնյուսում: