Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի առանցքային դեմքերից մեկին` «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանին, եւ նրա ընկերոջը` ոմն Ասոյին: Շլամն «Արարատցեմենտ» գործարանի արտադրանքի հիմնական իրացնողն է, որին են պատկանում շուրջ 3 տասնյակ ցեմենտատար մեքենաներ: Ըստ «Առաջին լրատվականի»` Արմեն Մուրադյանը` Շլամը, օրերս ուղարկվել է նարկոդիսպանսեր` պարզելու` արդյո՞ք թմրադեղ օգտագործել է, թե՞ ոչ: Երեկ հայտնի է դարձել, որ նրանից վերցված մազի եւ մեզի անալիզների պատասխանը դրական է եղել: Ըստ նույն աղբյուրի, նարկոդիսպանսերում անցկացված հետազոտության արդյունքները դրական են եղել նաեւ նոյեմբերի 17-ին Մասիս քաղաքի քաղաքապետարանում ձերբակալված քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Արթուր Մայիսի Ղազարյանի դեպքում: Ձերբակալվածի հայրը` Մայիս Ղազարյանը, Մասիսի Ընտրական հանձնաժողովի ԲՀԿ ներկայացուցիչն է: