Երկուսը` մեկում` այսօր

06/12/2011

Ինչպեսեւ սպասվում էր, երեկ ԱԺ նիստում ՀՀԿ խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Սամվել Նիկոյանի թեկնածությունը: Վերջինս առաջադրվելուց հետո ունեցած ելույթում մի քանի հայտարարություններ արեց, որոնք ընկալվեցին որպես ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի գործունեության բացթողումներին տրված գնահատական: Նա նախ հայտարարեց, թե կառավարության համար արհեստական խոչընդոտներ չեն ստեղծվի, բայց դա չի նշանակում, թե գործադիրի ներկայացրած նախագծերի համար բացառվում են խորը եւ բազմակողմանի քննարկումները: Ս.Նիկոյանը նաեւ հայտարարեց, թե ԱԺ նախագահ ընտրվելուց հետո լրագրողները կրկին հնարավորություն կունենան անարգել լուսաբանել ԱԺ աշխատանքները եւ աշխատանքային բոլոր օրերին անարգել մտնել խորհրդարան: Հիշեցնենք, որ Հ.Աբրահամյանը սահմանափակել էր այդ իրավունքը: Լրագրողներն իրենց հավատարմագրերով իրավունք ունեին ԱԺ մտնել միայն քառօրյա նիստերի օրերին: Իսկ ԱԺ նախագահի ընտրությունները տեղի կունենան այսօր: Օրվա վերջում ԱԺ-ն կհրավիրի արտահերթ նիստ, որի ժամանակ էլ կկազմակերպվեն ԱԺ փոխնախագահի ընտրությունները: