Երեկ Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի հանրության եւ լրատվության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը հերքեց մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` Կապանի Շահումյան բանավանի տեղահանումները պայմանավորված են այդտեղ գտնվող հանքի բաց եղանակով շահագործման վերաբերյալ կայացված որոշմամբ: Ն. Աղայանի խոսքով` այդ գործընթացը պետք է ավարտվեր 1,5 տարի առաջ, սակայն մինչ օրս բանավանի 10 բնակիչ անընդհատ ձգձգում է բնակավայրը լքելու գործը` դա պայմանավորելով բերքի հավաքմամբ: Աղայանը նշեց, որ առաջիկայում հանքը բաց եղանակով շահագործելու մասին խոսք չկա, քանի դեռ չեն ավարտվել հետախուզական աշխատանքները: Ըստ նրա` այդ աշխատանքները կավարտվեն 2012թ.: