Կոնսենսուս չկա

01/12/2011

«Այդ հարցում Կոնգրեսում կոնսենսուս չլինելու պատճառներից մեկն էլ «Հանրապետություն» կուսակցությունն է: Մենք գտնում ենք, որ ներկա պահի դրությամբ հերթական ընտրություններից առաջ որեւէ ուժի, այդ թվում` նշված ուժի հետ համագործակցության մասին խոսելը ժամանակավրեպ է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով վերջին հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդը հայտարարել էր` եթե պարզվի որ ԲՀԿ-ն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից ու պայքարել արդար ընտրություններ անցկացնելու համար, ապա Կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հեռանկարները: «Ես գտնում եմ, որ Կոնգրեսն ունի համապատասխան պոտենցիալ, քաղաքական կամք, որոշումներ կայացնելու ունակություն եւ հնարավորություն սեփական ուժերով ստեղծված իրավիճակի փոփոխությանը հասնելու համար»,- ավելացրել է Ա.Սարգսյանը: