Նիստ են արել

01/12/2011

ՀԱԿ քաղխորհրդի երեկվա նիստում քննարկվել է ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության վերաբերյալ նոյեմբերի 25-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած «քաղաքագիտական վերլուծության» առաջարկը: «Ա1+»-ի հետ զրույցում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը նշել է, թե ՀԱԿ անդամ կուսակցությունների կողմից հնչել են «ընդհանուր առմամբ շատ պոզիտիվ արձագանքներ»: Անդրադառնալով ԲՀԿ որոշ անդամների վերջին օրերի ձերբակալություններին, Զուրաբյանն ասել է, թե դրանք վկայում են, որ իշխանության ճամբարում կա լուրջ հակադրություն։