Աշխարհի «ամենականաչ» անձը

01/12/2011

Ժիզել Բունդհենը, ով, ըստ «Forbes»-ի վարկանիշային աղյուսակի` համարվում է աշխարհում ամենաբարձր վճարվող մոդելը, այժմ էլ համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի շարքում ճանաչվել է շրջակա միջավայրի լավագույն պաշտպան: Լոնդոնում կայացած «International Green Awards» մրցանակաբաշխության ժամանակ

31-ամյա մոդելն արժանացել է «Ամենականաչ հայտնի անձ» տիտղոսին: Նա այս տիտղոսին արժանացել է էկոլոգիական զանազան ծրագրերին ակտիվ մասնակցության համար: Բունդհենը համարվում է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պաշտպանության Բարի կամքի դեսպան: Պարզվում է` այս տիտղոսի համար պայքարել են Պոլ ՄաքՔարտնին, Լեոնարդո դի Կապրիոն, Դոն Չիդլը, Քեմերոն Դիասը եւ այլք: Բրազիլացի մոդելի ամենամյա եկամուտը կազմում է ավելի քան 45 մլն դոլար: Այսպիսի հսկայական շահույթ նա առաջին հերթին ստացավ H&M, Dior եւ Versace ապրանքանիշերի հետ համագործակցելու շնորհիվ: