ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետ կհամագործակցի՞

29/11/2011

«Պատրաստ ենք համագործակցել ոչ միայն ԲՀԿ-ի, այլ նաեւ ցանկացած կուսակցության հետ, որը դեմ է գործող վարչախմբին»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ-ին մաս կազմող ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդը հայտարարել էր, թե` եթե պարզվի, որ ԲՀԿ-ն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա, իմ կարծիքով, ՀԱԿ-ն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հեռանկարները: Իսկ ԲՀԿ-ից երեկ խուսափում էին մեկնաբանել Լ.Տեր-Պետրոսյանի հայտարարությունը: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն ասել է, թե չեն կարող պաշտոնապես արձագանքել այդ հայտարարություններին, քանի դեռ իրենց ղեկավարը Հայաստանում չէ: