Ազդեցությունն ավելի մեծ կլինի

29/11/2011

«Հայաստանի տնտեսությունը մեծապես կրում է համաշխարհային տնտեսության ազդեցությունը: Թեեւ մեր երկիրը փոքր է, եւ եթե 2009 թվականի ճգնաժամը կարող է որեւէ ցուցիչ լինել, կարծում եմ` գլոբալ տնտեսության որեւէ նոր անկում կամ ճգնաժամ անպայմանորեն կազդի Հայաստանի վրա»,- կատարական «Al Jazeera» հեռուստաընկերության անգլերեն հավելվածի նոյեմբերի 26-ի «Եվրոգոտու խնդիրների ազդեցությունները» (The Euro Trigger) հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Քանի որ այս անգամ կարծես թե համաշխարհային տնտեսության անկման աղբյուրը լինելու է Եվրոպան, Հայաստանի վրա այդ ազդեցությունն է՛լ ավելի ուղղակի կլինի, քանզի Եվրամիությունը Հայաստանի ամենախոշոր առեւտրային գործընկերն է: Հայաստանը մետաղներ, հղկված ադամանդներ է արտահանում Գերմանիա, Բուլղարիա եւ Բելգիա: Ազդեցության մյուս ուղին Ռուսաստանն է, որը Հայաստանի երկրորդ խոշոր առեւտրային գործընկերն է, Հայաստանում ամենամեծ ներդրողը եւ Հայաստան եկող դրամական փոխանցումների 75%-ի աղբյուրը: Հայաստանը Ռուսաստան արտահանում է հիմնականում գյուղատնտեսական ապրանքներ, հումք եւ վերամշակված ապրանքներ: Համաշխարհային տնտեսության որեւէ անկում անպայմանորեն կազդի Ռուսաստանի վրա` փոխելով այդ տարրերն ու գործոնները եւ հետեւաբար՜ ազդելով նաեւ Հայաստանի տնտեսության վրա»,- ասել է Օսկանյանը` նշված գործոններով բացատրելով «Moodyգs»-ի կողմից Հայաստանի վարկանիշը նվազեցնելու հանգամանքը: