ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը երեկ կառավարությանը հայտարարել է, որ 2012թ. առաջին կիսամյակում ռուսական գազը Բելառուսի համար կարժենա 164 դոլար` 1000 խորանարդ մետրի դիմաց, ինչը գրեթե կրկնակի էժան է ներկայիս 280 դոլար գնից: «Եվրոպայում գազի միջին սակագին համարվող 400 դոլարի դիմաց Բելառուսը կվճարի 164 դոլար: Դա լուրջ զեղչ է, որը թույլ կտա Բելառուսին տնտեսել մոտ 2 մլրդ դոլար»,- ասել է Վ. Պուտինը` հավելելով, թե կողմերի պայմանավորվածության համաձայն` «Գազպրոմը» ձեռք կբերի «Բելտրանսգազը»: