Մայքլ Ջեքսոնի «Neverland» ռանչոյի իրերը կցուցադրվեն նյույորքցի լուսանկարիչ Հենրի Լյութվայլերի ֆոտոցուցահանդեսում: «Առաջին անգամ մարդկանց հնարավորություն կտրվի դիտել միլիոնավոր բյուջե արժողությամբ տեսահոլովակների ու մեծամասշտաբ շոուների հակառակ կողմը: Կոտրելով մեդիաների ստեղծած միֆը` Լյութվայլերը ստեղծում է մարդու դիմանկար»,- ասված է «Ազատություն» պատկերասրահի տարածած հաղորդագրության մեջ: Ջեքսոնի ռանչոն երկար ժամանակ եղել է մամուլի ուշադրության կենտրոնում: Երգիչը «Neverland»-ում հյուրընկալել է բազմաթիվ երեխաների, որից հետո նրան սկսեցին մեղադրել դեռահասների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Այդ դեպքից հետո Ջեքսոնը տեղափոխվեց ռանչոյից, իսկ նրա տան իրերը պետք է աճուրդի հանվեին: Հենց այդ ժամանակ էլ արվել են լուսանկարները, որոնք կցուցադրվեն պատկերասրահում: