«Նոր պոռնոսկանդալ հայկական շոու-բիզնեսում. Անի Երանյան» վերնագրի ներքո կայքերից մեկը երեկ հետեւյալ ինֆորմացիան է տարածել. «Դեռ նոր էր մարել Անժելա Սարգսյանի` համացանցում տարածված պոռնոգրաֆիկ բնույթի նկարների առաջացրած աղմուկը, երբ հայտնի դարձավ, որ այժմ հասունանում է նոր պոռնոսկանդալ, որի հերոսուհին այս անգամ «Աննա» հեռուստասերիալից եւ «Պահանջվում է միլիոնատեր» կատակերգական ֆիլմից հայտնի երիտասարդ դերասանուհի Անի Երանյանն է: Դերասանուհու մասնակցությամբ բացահայտ սեռական ակտ պարունակող տեսաերիզը եւ պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները հայտնվել են համացանցում եւ սպառնում են իրենց առաջացրած աժիոտաժով մթագնել անգամ Անժելա Սարգսյանի նկարների առաջացրած աղմուկը»: BRAVO.am-ը լուրը ճշտելու համար զրուցել է «Աննա» սերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ։ «Այդ տեսահոլովակում ինչ-որ նկարներում Անի Երանյանը չի: Անի Երանյանին ճանաչող մարդիկ, դրանք տեսնելով, միանշանակ կասեն, որ ինքը չի: Չգիտեմ` ով է այդ անձնավորությունը, որ զրպարտություն է տարածում Անի Երանյանի անվան շուրջ»,- ասել է նա: «Անի Երանյանն այդ մարդը չի. նա մեր սերիալի լավագույն դերասաններից ու լավագույն մարդկանցից մեկն է, որն իրեն լավագույնս է դրսեւորում»,- հավելել է Ելենա Արշակյանը: BRAVO.am-ի հարցին, թե Անի Երանյանը կամ հենց ինքը` «Աննա» սերիալի ռեժիսորը, տեսե՞լ են տարածված տեսանյութն ու լուսանկարները, Ելենա Արշակյանը պատասխանել է. «Որպես այդպիսին, լուսանկարներ չկան. կարճ տեսահոլովակ է, որտեղ ընդամենը Անի Երանյանին նման մի աղջիկ է»:
Հարցին էլ, թե ո՞վ է տարածել պոռնոգրաֆիկ բնույթի հոլովակն ու լուսանկարները, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկել, Ելենա Արշակյանը պատասխանել է. «Չգիտեմ` ով է տարածել, բայց պրոդյուսեր Արթուր Ապրեսովը զբաղվում է այդ հարցերով: Շուտով քրեական գործ կհարուցվի, եւ տեսահոլովակը տարածողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, որովհետեւ դա ընդամենը բամբասանք է Անի Երանյանի անվան շուրջ»: Ե. Արշակյանի խոսքով` վերոնշյալ հոլովակի շուրջ աղմուկն իրականում վաղուց է բարձրացել, եւ Անին էլ, աղջկա հարազատներն էլ միջադեպին նորմալ են վերաբերվում: «Նրանք հասկացել են, որ Անին չի: Ինչքան տեղյակ եմ, վաղուցվա պատմություն է»,- ասել է Ե. Արշակյանը: Վերջինս նաեւ նշել է, թե Անի Երանյանն ընկճված չէ, շարունակում է նկարահանվել «Աննա» հեռուստասերիալում, իսկ նկարահանումները շարունակվելու են մինչեւ սերիալի ավարտը: