Միքայելյանը կվիրահատվի հունվարին

19/11/2011

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Կարապետ Միքայելյանի սրտի վիրահատությունը հետաձգվում է վիրուսային վարակի պատճառով: Միքայելյանը Հ-հտՏՐՑ-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ սրտային համակարգի բորբոքային ընթացքը խանգարում է վիրաբուժական միջամտությանը. անհրաժեշտ է լրացուցիչ բուժում: Բժիշկների կանխատեսմամբ` վիրահատությունը տեղի կունենա հունվարի 10-15-ին: Նշենք, որ Միքայելյանի վիրահատության համար ֆինանսական օգնություն էր տրամադրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Սակայն Պ-Սպորտ-ին Միքայելյանն ասել է, որ նոր բարդացման հետեւանքով անհրաժեշտ կլինի լրացուցիչ 300.000 ռուբլի: