Մրցույթ Չեխիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար -2012

17/11/2011

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2012-2013 ուսումնական տարում Չեխիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավր/մագիստրոսի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու նպատակով 1 կրթաթոշակային տեղի համար:

Դիմել կարող են միայն ինֆորմատիկա, տեխնիկական եւ բժշկական մասնագիտությունների համար: Վերոնշյալ կրթաթոշակային տեղի համար ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից ներկայացվելու են 5 թեկնածուներ, եւ վերջնական ընտրությունը կայացնելու է չեխական կողմը: Մրցույթին կարող են մասնակցել միջնակարգ կրթություն ունեցող կամ ավարտական դասարանում սովորող ՀՀ քաղաքացիները:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն`

– դիմում` մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,

– դիմում-հարցաթերթիկ,

– չեխական կողմից ներկայացված հարցաթերթիկ,

– ինքնակենսագրություն (անգլերեն (CV),

– 2 երաշխավորագիր (անգլերեն),

– բժշկի տեղեկանք` ըստ ներկայացվող ձեւի,

– ծննդյան վկայականի պատճեն` նոտարի կողմից չեխերեն թարգմանված եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ):

– միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի, իսկ ավարտական դասարանում սովորողները` ակադեմիական տեղեկանքի պատճենները, նոտարի կողմից չեխերեն թարգմանված եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ):

– անձնագրի պատճեն,

– 3/4 չափի 2 լուսանկար,

– արական սեռի անձինք` զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Բուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2011 թվականի ՀՀ բուհերի ընդունելության առարկայական ծրագրերին եւ գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան` ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաեւ անցնեն հարցազրույցի փուլ: Մրցույթը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փ.4): Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի Արտաքին կապերի եւ սփյուռքի վարչություն մինչեւ ս/թ. նոյեմբերի 25-ընե րառյալ: Հասցեն` ք.Երեւան Կառավարության 3 շենք,VI-րդ հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64: