«…իմ բանաձեւը»

08/11/2011

Finance.am պորտալի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից համատեղ անցկացված «Բիզնես գրավչության իմ բանաձեւը» խորագրով ուսանողական մրցույթում հայտ են ներկայացրել շուրջ 40 ուսանողներ ՀՀ տարբեր բուհերից: ՈՒսանողների աշխատանքներն ուղարկվել են ժյուրիին, որը կազմված է Կրթության եւ գիտության, Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարությունների, Կենտրոնական բանկի եւ Պետեկամուտների կոմիտեի մեկական ներկայացուցիչներից: Մրցույթի հաղթողների` առաջին երեք տեղերը զբաղեցնող մասնակիցների համար Finance.am-ը նախատեսել է դրամական պարգեւներ: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու առաջիկայում Կրթության եւ գիտության նիստերի դահլիճում: Այս նախագիծը նմանատիպ այլ մրցույթներից տարբերվում է նաեւ նրանով, որ ծրագրի հեղինակ եւ համաֆինանսավորող Finance.am պորտալը ժյուրիի կազմում ընդգրկված չէ: