Նոյեմբերի 15-ին

27/10/2011

ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումը` զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների սահմանադրականության հարցով: ՍԴ մամուլի ծառայությունից news.am-ին ասել են, թե` հաշվի առնելով, որ տվյալ գործը ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, որոշվել է գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով: Դատաքննությունը սկսվելու է նոյեմբերի 15-ին: ՍԴ մամուլի ծառայության փոխանցմամբ, կարեւորելով իրավական նորմի սահմանադրականության առնչությամբ տվյալ խնդրի արագ լուծման անհրաժեշտությունը` դատարանը որոշել է հետաձգել այլ գործերի քննությունը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ 8 թերթերի խմբագիրներ դիմել էին ՍԴ` կոչ անելով հակասահմանադրական ճանաչել Քաղաքացիական օրենսգրքի զրպարտության ու վիրավորանքի մասին դրույթները: