«ՀԱԿ-ը պետք է հետ բերի իր ժողովրդին` իր օրթոդոքս գաղափարախոսությամբ, պետական մոտեցումներով ժողովրդին իր կողքը հավաքի: ՀԱԿ-ի հիմնական խնդիրները, այնուամենայնիվ, դիմությունն է, չէ՞:
ՀԱԿ-ը հենց իր մեջ չպետք է խնդիրներ թողնի: Ժողովրդավար, ուղղափառ ձեւով իր հարցերը տանի առաջ: Ժողովրդին բացատրի իր տնտեսական, քաղաքական բարեփոխումների մոդելները, մոբիլիզացնի ժողովրդին եւ կրիտիկական մասսա հավաքելու դեպքում` ակտիվություն ցուցաբերի»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` պատասխանելով հարցին, թե իր կարծիքով` որո՞նք պետք է լինեն ՀԱԿ-ի քայլերն առաջիկայում: Իսկ արդյո՞ք երկխոսության գործընթացն էր պատճառը, որ ՀԱԿ-ի ութօրյա հանրահավաքներին նախորդների համեմատ ավելի քիչ մարդ էր մասնակցում: Այս հարցին ի պատասխան` Հ. Բագրատյանն ասել է. «Ամենայն հավանականությամբ` այո, բայց ես վստահ չեմ: Այս փուլում մենք այն դասն ունենք, որ երկխոսության մեջ հեռանկար չկա»: