Վստահեցին ռուս պաշտոնյային

22/10/2011

Վերջերս ռուսական «Գազպրոմբանկի» 100% սեփականությունը հանդիսացող «Առէկսիմբանկը» վերջապես խորհրդի նախագահ ունեցավ: Այդ պաշտոնում նշանակվեց «Գազպրոմբանկի» Վարչության նախագահի տեղակալ Նիկոլայ Կորենեւը: Հիշեցնենք, որ մինչեւ անցյալ տարվա դեկտեմբերը «Առէկսիմբանկի» խորհրդի նախագահը «ՀայՌուսգազարդի» նախկին ղեկավար Կարեն Կարապետյանն էր, որի քաղաքապետ դառնալուց հետո ամիսներ շարունակ ռուսական բանկը չէր կարողանում ռուսներին հարմար փոխարինող գտնել: Շրջանառվում էր «ՀայՌուսգազարդի» այժմյան տնօրեն Վարդան Հարությունյանի անունը, սակայն ռուսները վերջապես որոշեցին բանկի կառավարումը վստահել ազգությամբ ռուս պաշտոնյայի: