Վատ բան չկա

22/10/2011

Նախօրեին ռուս ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ԼՂ հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների մասին, հայտարարել էր, թե այդ հանդիպումների ժամանակ «երկու նախագահների շրջապատներն իրար հետ վատ չեն լեզու գտնում ու հեշտությամբ են հայերենից անցնում ադրբեջաներենի, եւ հակառակը. սա գաղտնի է»: Երեկ ilur.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով Դ. Մեդվեդեւի այս հայտարարությունը, ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանն ասել է. «Ենթադրում եմ, որ շրջապատ ասելով` Դմիտրի Մեդվեդեւը նկատի է ունեցել անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնց մեջ կան մարդիկ, ովքեր տիրապետում են մի շարք օտար լեզուների` անգլերենի, արաբերենի, ֆրանսերենի, այդ թվում` ադրբեջաներենի: Այստեղ ես որեւէ վատ բան չեմ տեսնում»: